Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Դատարանը դատի՜

Դատարանը դատի՜
24.07.2025 | 11:58

Տեղեկացա, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զրպարտիչներով համալրված լիգա է հավաքագրում Բագրատ Սրբազանի դեմ խմբային հայց ներկայացնելու համար:

Ողջունում եմ այս նախաձեռնությունը, կոչ եմ անում արագացնել գործընթացը: Հետաքրքիր կլինի առողջապահության նախարարի հետ առերեսվել իր հիմնական մասնագիտության` իրավագիտության տիրույթում, քանի որ ոչ մասնագիտական ոլորտում աշխատանքից տպավորված չենք:

Գործընթացի առնչությամբ չորս խորհուրդ եմ ուզում տալ

1. Կարևորել ապացուցման գործընթացը: Քաղաքացիական դատավարությունում առանցքային տեղ ունեն որակյալ ապացույցները, չշփոթել քրեադատավարական ֆարսի հետ:

2. Ձեռնպահ մնալ բարդ վարույթի կազմակերպումը Ստյոպա Սաֆարյանին վստահելուց, քանի որ վերջինս 2018 թվից այս կողմ ունի զրպարտության/վիրավորանքի գործերով կատաստրոֆիկ վատ վիճակագրություն (3 դատական ակտով ճանաչվել է զրպարտիչ):

3. Մի քիչ «ոտքը կախ գցել»: Լիգայի նոր անդամների հասցեներ կտանք առաջիկա օրերին ներկայացվելիք հայցերով:

4. Առողջապահության ոլորտը տապալելուց հետո ամեն դեպքում ճիշտ կլինի չվստահել նաև հիմնական մասնագիտական ունակություններին, օգտնվել պրոֆեսիոնալ փաստաբանի ծառայություններից, որ չպարտվելու շանսերը մի քիչ ավելանան: Չէ՞ որ Դուք նույնիսկ սեղանի աղին եք պարտվել:

Առողջապահություն տապալել ասացի, հիշեցի. երեկ Թորոսյան Արսենը էլի անզուսպ գտնվեց, հերթն առաջ ենք տալիս: Նոր հայցդ շնորհավոր, Արսեն:

Դատարանը դատի՜:

Հովհաննես ԽՈՒԴՈՅԱՆ

Փաստաբան

Դիտվել է՝ 1495

Մեկնաբանություններ